Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, բայց վարկ է վերցնում

168.am-ը գրում է․

«Զարմանալի կառավարություն ունենք, չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում: Բյուջեի գան­ձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վար­կեր է ներգրավում: Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել: Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի: Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկա­րողանալու մեջ է:

«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության ին­նամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100.2 %-ով և 82,5 %-ով»:Սա հատված է Ֆինանսների նախարարու­թյան ներկայացրած պետական բյուջեի կա­տարման հաշվետվությունից:

Այդ հաշվետվությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակա­տարվել են 17,5%-ով: Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը:Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ: Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի: Նույն ժամանակահատվածում բյուջեի եկա­մուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրա­մով: Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը:

Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է: Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկա­յացնել. բայց կա:

Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թե­րակատարման մասով: Հատկապես, երբ խոս­քը նման լուրջ գումարների մասին է: 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատար­վել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար: Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը: Առավել ևս. որ դա կապված չէ ֆինանսական միջոցների չլինելու հետ: Մեկ անգամ չէ վարչա­պետը հայտարարել, որ կառավարությունը փո­ղի խնդիր չունի:

Սովորաբար հակառակն է լինում, բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա: Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրա­գրերը կան, բայց դրանք չեն կատարվել: Արդ­յունքում տուժել է հասարակությունն ու տնտե­սությունը: Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում:Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը: Ոչինչ, որ այդ գումարնե­րը որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցնե­րի հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար: Այն ավելի քան 58 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցու­ցանիշը:

Նախատեսված ծրագրերը կատարելու փո­խարեն բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբե­րակն է: Սակայն նման բան կարող են իրենց վե­րապահել, ասենք կենսաթոշակային ֆոնդերը: Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսե­րը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61%-ով: Խոսքը հիմնականում կապի­տալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար:Ինն ամսում ոչ ֆինանսական ակ­տիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ՝ նախատեսված գրեթե 184 միլիարդի դի­մաց: Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս: Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նա­խորդ տարվա ցուցանիշը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր:Իշխանափոխությունից հետո կա­ռավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետ­քեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։