83․7 միլիոն դրամ գաղտնի բաժանել են միմյանց
Factor.am-ը գրում է․
«Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակազմի մյուս անդամները ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս պարգևավճար են ստացել: Հունվարից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում բոլորը միասին 83,7 միլիոն դրամի /176 հազար ԱՄՆ դոլար/ պարգևավճար են ստացել: Այս մասին Factor.am-ին փոխանցել են Պետական վերահսկողական ծառայությունից:
Կառույցի պարգևավճարների բյուջեն 2019 թվականին կազմել է 123, 327 մլն դրամ, իսկ աշխատավարձինը՝ 418 մլն դրամ: ՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը նախկինում Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ