Հունվարի 1-ից կբարձրանան 699 անուն ապրանքների գները. իսկ Վերին Լարսի հետ կապված խնդիրը կլուծվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները:
Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են եկամտահարկը: Ըստ տնտեսագետի` գնաճը կոմպենսացնող գործոն է նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացումը:
Իսկ գյուղատնտեսության շարունակվող անկումն, ըստ նրա, կարգավորվող է. անհրաժեշտ է, օրինակ, բարձրացնել վերամշակող ընկերությունների դերը: Անդրադառնալով բեռնափոխադրողների՝ Վերին Լարսում ունեցած հայտնի խնդիրներին` տնտեսագետը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետեւ հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե եւ Ռուսաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ