Դատախազները դարձյալ չեն լռում․ ի վերջո, ո՞րն է եղել վերարկուները պատվիրելու նպատակը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, եւ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են. «2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եւ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:
«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում, ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը, եւ ինչպե՞ս է պատահում, որ եւ՛ 2016-ին, եւ՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից 12-ը դառնալով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ