Փաշինյանը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում
«Twiplomacy միջազգային կայքն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը Ֆեյսբուքում։
«Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է իր ընտրողներին տեղեկացնում իր կառավարության գործունեության մասին ՝ Facebook-ի ուղիղ եթերում` դուրս գալով իր մեքենայի հետևի նստատեղից կամ զբոսնելով իր աշխատասենյակում: Ձայնի որակը կամ նկարահանումները միգուցե շատ լավը չեն, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետևորդների կողմից, և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում:»,- ասվում է հոդվածում։ Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ