Փաստաբանների պալատում իրավաբաններ են հավաքվել, իսկ դատարաններո՞ւմ
Փաստաբանների պալատի նախագահը նոյեմբերի 21-ին մերժեց կարգապահական վարույթ հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ։
Ի՞նչ էր արել Հայկ Ալումյանը։
Ալումյանը, հիշեցնենք, դատական նիստերից մեկի ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը, իսկ դրանից առաջ էլ մերժել էր ՍԴ հայտնի որոշումը կատարել, հայտարարեց, որ դատարանի որոշումները կայացվել են բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ և հղում անելով «Ազատության» հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի՝ պատերի տակ վնգստացող դատավորների մասին խոսքին, հարցրեց․ «Ուզում ենք իմանալ՝ դուք վնգստացող դատավորների ցանկում կա՞ք, հարգելի՛ դատարան»։
Փաստաբանների պալատը քննություն տարավ ու պարզեց, որ Հայկ Ալումյանը դատավորի հետ կապված իր խոսքը կառուցել է վարչապետի հայտարարության հիման վրա ու եզրակացրեց․ «..․ երբ վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք»:
Կարծում ենք, փաստաբանների պալատը հանրամատչելի բացատրել է։
Երկրորդ նախագահի աջակիցներ Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը Սեպտեմբերի 29-ին կալանավորվել են, նրանց առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։
Ի՞նչ են արել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ Նրանք հղում են արել վարչապեի՝ «Ազատությանը» տված հարցազրույցին ու փորձել են ճշտել՝ ի վերջո Աննա Դանիբեկյանը վնգստացող դատավորների շարքում կա՞, թե՝ չէ։ Ընդ որում, նրանք այդ քայլը կատարել են Հայկ Ալումյանի՝ դատարանում հնչեցրած հարցից օրեր անց։
Փաստաբանների պալատում հավաքվել են փաստաբաններ, այսինքն՝ իրավաբանական կրթություն ստացող անձինք։ Ոստիկանությունում գործ հարուցողներն ու դատավորի պաշտոն զբաղեցնողները ևս, ենթադրաբար՝ իրավաբանական կրթություն ստացած անձինք են։ Այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ նույն արարքը մի դեպքում անգամ վարույթ հարուցելու հիմք չէ, մյուս դեպքում՝ կալանքի ու ծանր հոդվածի հիմք է։
Ստացվում է՝ այսօր արդարադատության դեմքը փրկողները դեռևս միայն փաստաբաններն են։
Աղբյուրը՝ Yerevan-Todayam


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ