Իմ որդին իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար. Ս. Օհանյան
Իմ տղան երկար տարիների՝ շուրջ 13-14 տարվա զինծառայող է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Մարտի 1-ին» Ղարաբաղից Երևան բերված զինվորականների թվում է եղել նաև Սեյրան Օհանյանի որդին:
Սեյրան Օհանյանը նշեց, որ իր որդին, ինչպես մնացած զինվորականները, իր ծառայությունն իրականացնում է, ծառայել է տարբեր վայրերում և այժմ՝ ՊԲ-ում: «Մնացած զինծառայողների հետ այդ ժամանակահատվածում իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար, դրանից բացի, ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար Ղարաբաղից Երևան բերված զինվորականների թվում է եղել նաև այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանի որդին, ով որպես սպա ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:
«Օհանյանի որդին Ղարաբաղից բերված մյուս զինվորականների հետ տեղակայվել է կառավարության շենքում և ակտիվ մասնակցություն է ունեցել խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին: «Մարտի 1-ի» իրադարձություններից ընդամենը մեկուկես ամիս անց Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար»,-գրել է թերթը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ