Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահ-Փաշինյան հանդիպումից առաջ (տեսանյութ)
168.am-ը գրում է․
«Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր. «Ժամանեցի Հռոմ։ Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ»։
Տեսանյութը սկզբից ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ ինչ-որ բան այն չէ. Փաշինյանը, մեջքով շրջված Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին՝ առաջ է քայլում, և Սենատի նախագահը անհասկանալի, անհարմար իրավիճակում է հայտնվում։
Մեր աղբյուրները պատմում են, որ Սենատի նախագահի հետ հանդիպմանն, ըստ արարողակարգի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոքր-ինչ շուտ են ուղեկցել Սենատ։ Փաշինյանը սպասել է Մարիա Էլիզաբետա Կազելատիին, որպեսզի նա մոտենա և հանդիպումը սկսվի։ Այդ ընթացքում Փաշինյանը դժգոհել է, թե ինչու են իրեն րոպեներ շուտ բերել Սենատ, և ինչո՞ւ պետք է նա սպասի։ Եվ երբ Իտալիայի Սենատի նախագահը մոտեցել է, Փաշինյանը շրջվել է մեջքով նրան և առաջ է քայլել՝ անհարմար իրավիճակ ստեղծելով։
Հ.Գ. Մինչ փորձում էինք նյութը տեղադրել, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է այդ տեսանյութը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ