Ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անկեղծորեն կարելի է ցավակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ամենաշարքային կոնֆերանսի առիթն անգամ օգտագործում է արտերկիր մեկնելու համար, որ այնտեղ համոզի, բացատրի, խնդրի տարբեր պաշտոնական շրջանակներին, գործարարներին՝ եկեք Հայաստան, ներդրումներ արեք, բիզնես կապեր հաստատեք մեզ հետ։
Այս օրերին Իտալիայում գտնվող վարչապետը հանդիպել է Լոմբարդիա նահանգի փոխնահանգապետի և մի շարք իտալացի գործարարների հետ, պատմել, որ իր կառավարությունը «հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար»։
Մյուս «խայծը» 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկան է, որով նա փորձել է գայթակղել իտալացի գործարարներին։ «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»,-ասել է նա։ Մի բլեֆ, որով մեզ դեռ նախկին իշխանությունն էր «կերակրում»։
Սակայն տնտեսությունից ու բիզնեսից շատ հեռու մարդիկ անգամ հասկանում են, որ ոչ մի իտալացի գործարար չի գա Հայաստան, եթե մեզանում կերամիկայի գործարան հիմնած իտալացի գործարարին մի չնչին առիթով հրավիրում են ՊԵԿ՝ հարցաքննության։
Իսկ մեծ թվով հայ գործարարների նկատմամբ քրեական գործեր են հարուցված՝ տարիներով քննվելու հեռանկարով։ Նրանց մի մասն էլ բանտերում է։ Ասել կուզի՝ ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը։ Այնպես որ, աղեկտուր խնդրանքներն անիմաստ են՝ հայաստանյան կապիտալն է երկրից գնում, ուր մնաց իտալականը գա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ