Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում
«Իրատես» թերթը գրում է.
«Գայի պողոտայում բացված «Մեգամոլ Արմենիա» առեւտրի եւ ժամանցի կենտրոնը իսկական պատուհաս է դարձել Նոր Նորքի բնակիչների համար։ Մինչ բացվելը մարդիկ ուրախանում էին‚ որ վերջապես իրենց վարչական շրջանում էլ ժամանակակից‚ քաղաքակիրթ առեւտրի կենտրոն է սկսում գործել‚ եւ ստիպված չեն լինի առեւտուր անելու կամ ժամանցի համար հասնելու քաղաքի կենտրոն կամ այլ վարչական շրջաններ։ Հ
Հիմա արդեն Գայի պողոտայում «Մեգամոլի» պատճառով տրանսպորտային այնպիսի խցանումներ են առաջանում‚ որ երկար ժամանակով մեքենաներում նյարդեր քայքայող ուղեւորները ստիպված են լինում անիծել այն օրը‚ երբ այս կենտրոնը բացվեց։ Խցանումները հատկապես երկարատեւ են օրվա պիկ ժամերին‚ երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում։
Թեեւ «Մեգամոլն» ունի ստորգետնյա կայանատեղի‚ սակայն դա էլ փրկություն չէ‚ հավանաբար այդ հատվածում տրանսպորտային երթեւեկությունը չի կանոնակարգվում‚ ինչն էլ դառնում է նշված խնդրի առաջացման պատճառ։ Առեւտրի կենտրոնը դեռ իր ամբողջ հզորությամբ չի գործում. շատ խանութներ դեռեւս չեն բացվել‚ ու մարդիկ ահները սրտում սպասում են‚ որ ժամանակին զուգընթաց իրավիճակը կարող էլ ավելի ահագնանալ։
Այնպես որ՝ անընդհատ գովազդվող Հայաստանի ամենամեծ առեւտրի եւ ժամանցի կենտրոնը իր նման մեծ խնդիրներ է առաջացնում շրջակայքում ապրող բնակիչների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ