Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը։

Ըստ դատացուցակի՝ հաջորդ վկան տուժող Արկադի Քոչինյանի կինն էր՝ Քրիստինե Քոչինյանը։ Նա նշեց, որ մյուս տուժողներին եւ ամբաստանյալ Արթուր Ասատրյանին չի ճանաչում։

Մեղադրող կողմի հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ ամուսինը վերադարձել Մոսկվայից, կինն ասաց՝ 2017 թվականի մայիս ամսին։

Նշեց, որ չի հիշում, թե ամուսինն ի՞նչ հեռախոսահամար է օգտագործել, սակայն հեռախոս ունեցել է. «Եղել է ժամանակահատված, որ զանգերին չի պատասխանել, մոտ 2 օր եւ ավելի»։

Տուժողի կինն ասաց, որ ոստիկանների այցելության ժամանակ է տեղեկացել, որ ամուսինն օրենքի հետ կապված խնդիրներ ունի։

Մեղադրող կողմի հարցին՝ արդյոք ինքը հետաքրքրվե՞լ է, թե ամուսինը որտեղ է ապրում, կինն ասաց, որ տեղյակ չի եղել։

Դատարանի հարցին՝ արդյոք վկան տեղյա՞կ է եղել, որ ամուսինը սպանություն է փորձել նախապատրաստել, վկան ասաց, որ տեղյա չի եղել։

Հաջորդ վկան՝ Հրաչիկ Գեւորգյանն էր, տուժող Արկադի Քոչինյանի հայրը։ Նա նշեց, որ չի ճանաչում Արթուր Ասատրյանին։ Խուզարկության ժամանակ է տեղեկացել, որ որդին նման խնդիր ունի։

Նա պատմեց, երբ որդին Մոսկվայից վերադարձել է, մի քանի օր է մնացել Վանաձորում, այնուհետեւ գնացել է Երեւան. «Չեմ հիշում, գնացի աշխատանքի, եկա տուն, տեսա չկար, Երեւան էր գնացել։ Չեմ հանդիպել դրանից հետո նրան, զանգահարել եմ, խոսել ենք։ Չեմ իմացել, թե ո՞ւմ սպանության նախապատրաստությունն էր կազմակերպում։ Բայց իմացեք, որ մենք նման խնդիր երբեք չենք ունեցել, որդիս նման բան չէր անի»։

Գործով մյուս վկա Արթուր Սարգսյանը Արկադի Քոչինյանի «ծանոթն» էր։ Նա պատմեց, որ տուժող կողմին ճանաչում է, մեկ անգամ հանդիպել է նրանց. «Արկադիին հանդիպել եմ Երեւանում։ Ինձ ասաց, որ Էջմիածնում բնակարան է վարձել։ Պայմանավորվեցինք հանդիպել, հանդիպել ենք 3-րդ մասում, սրճել ենք։ Մեզ հետ եւս 3 անձինք կային, այդտեղից գնացել ենք այդ առանձնատուն, ինչ-որ ապրանքներ էին, չգիտեմ»։

Նա ասաց, թե որեւէ տվյալ չի իմացել սպանություն նախապատրաստելու մասին։ Արկադիին էլ հանդիպելու ժամանակ միայն որպիսությունն է հարցրել։

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ վկայի՝ դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննական ցուցմունքի միջեւ առկա է հակասություն։

Հրապարակվեց գործով վկայի նախաքննական ցուցմունքը.

«Ամիսը մեկ կամ մի քանի ագամ Արկադիի հետ խոսել ենք։ Հերթական հեռախոսազրույցի ժամանակ, ինձ Արկադին ասաց, որ վերադառնում է Հայաստան եւ պայմանավորվեցինք հանդիպել։ Հանդիպեցինք 3-րդ մասում։ Արկադիի հետ կար եւս մեկ անձ, նրա հետ ծանոթացրեց։ Երբ հարցնում էի՝ գործերն ինչպե՞ս է, խուսափում էր պատասխանելուց, եւ նշում, թե խառն են գործերը։ Հանդիպման ժամանակ 5-10 րոպե անց, մի տղա եւս մոտեցավ մեզ, տղայի անունը՝ Վլադիմիր էր, Վլե էին ասում։ Արկադին ասաց, որ էլի մարդիկ են միանալու մեզ, ասաց որ ուզում են գնալ Էջմիածնում վարձակալած իրենց տուն։ Մեզ մոտեցան եւս 2 անձ, մեկի անունը Աշոտ էր, մյուսինը՝ չեմ հիշում։ Գնացինք Էջմիածնի այդ առանձնատուն, մեքենայի բեռնախցիկում տնտեսական ապրանքները կար, դրանք տարանք ներս։ Արկադին ինձ առաջարկեց նոր գործ, գիտեր, որ ֆինանսական խնդիրներ ունեմ։ Ինձ ասաց, որ կան շատ լուրջ մարդիկ, ովքեր պատվիրել են կարեւոր մի գործ։ Ես սկսեցի հարցեր տալ Արկադիին, թե ի՞նչ գործ է, նա էլ խուսափեց պատասխանել։ Արկադին ճշտում էր՝ արդյոք ես մեքենա վարել գիտե՞մ, ես պատասխանեցի, որ վարորդական վկայական չունեմ։ Նա ճշտում էր, թե արդյոք ծառայե՞լ եմ, կրակել գիտե՞մ։ Երբ ասացի, որ գիտեմ, Արկադին ասաց, որ դա շատ լավ է, քանի որ իրենց պատվիրած մարդիկ իրենց տրամադրել են «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա եւ զենքեր, ասաց՝ հարկ եղած դեպքում կկարենք նաեւ մարդկանց վրա, սակայն ինքն անուններ չտվեց։ Ես ասացի, որ կմտածեմ առաջարկի մասին։ Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է կարգավորվելու գումարային հարցը, ասաց՝ ամեն ամիս կվճարի 1000-1500 ԱՄՆ դոլար»։

Դատախազի հարցին՝ արդյոք վկան պնդո՞ւմ է իր նախաքննական ցուցմունքը, նա պնդեց, որ լավ չի հիշում դեպքը։ Նշեց, որ առեւանգություն իրականացնելու վերաբերյալ ինքը չի իմացել։

Արկադի Քոչինյանն էլ ասաց, որ այդ ցուցմունքը կապ չունի այս գործի հետ. «Կապ չուներ այս գործի հետ։ Տպավորություն չլինի, թե մենք լուռ եկել ենք ստեղ նստենք, լսենք»։

Նույնը պնդեց նաեւ ամբաստանյալ Արթուր Ասատրյանը. «Մեզ հետ կապ չունեցող ցուցմունք է»։

Դատախազն էլ արձագանքեց. «Որեւէ կերպ պարտականություններ չունենք ապացուցելու, կա վիճաբանությունների փուլ, երբ ապացույցները կհետազոտվեն, այնուհետեւ կհասկանանք»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։