Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնելուն:
Նախարարը նշել է, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարոնակվեն քննարկվել:
Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր եւ պատժից ազատվել է Օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:
Օրինակ՝ ներման խնդրագրի քննարկման ժամանակ, երբ դատապարտյալը համաներում հայտարարելու հետեւանքով ազատ է արձակվել պատժի կրումից, ապա վերջինիս ներման խնդրագիրը չի քննարկվում, իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքերում այն ընդհանուր կարգով քննարկվում է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ դատապարտյալն ազատվել է պատժի կրումից այն մերժվում է: Օրենսդրությունում առկա նման բացը գործնականում լուրջ խնդիրներ է առաջացնում, այն հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու ընթացակարգին:
Վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանում Օրենքով նախատեսել ներման խնդրագիրը չքննարկելու եւ վերադարձնելու գործիքակազմ:
Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:
Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս քան 15 տարի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ