«Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգաավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։
«Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։ «Անկեղծ ասած` իսկապես տեղյակ չեմ եւ չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել։ Եթե ֆորումն ինչ-որ թեմա ունի, եւ ոչ անվանդական կողմնորոշման որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել, դա այլ խնդիր է, այլ հանգամանք է, ինչպես Դուք եք նշում` ԼԳԲՏ թեմայի ներքո է եղել հավաքը, թե ոչ։ Դրանք ամբողջովին տարբեր բաներ են»:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային։ «Այն դեռեւս ԱԺ չի եկել, երբ գա, անկեղծ ասած` ինձ եւս, որպես պատգամավորի, շատ հետաքրքիր է, եթե այն որեւէ հակասության մեջ չէ Սահմանադրության դրույթների հետ, ապա վավերացումը կարող եմ դրական համարել, բայց եթե որեւէ միջազգային կոնցեպտներ հակասության մեջ են մեր ներքին օրենսդրության հետ, ապա այստեղ խնդիր եմ տեսնում»:
Ասում են՝ իրականում այլ բան կա օրենքի տակ։ «Ես չեմ ուզում շտապել, բոլոր դեպքերում, ՍԴ-ն ասելիք ունի, ինքս գտնում եմ` բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, բայց մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունեն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ