ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ ինստիտուտ, սուրճ խմել եւ վերադառնալ տուն. Փաշինյան
Ազգային օրակարգի մեծ վերնագրի ներքո, շատ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա է պատճառը, որ մեր ազգային օրակարգը ընկալելի չէ նրանց ազգային օրակարգի համար: Ազգային օրակարգը շատ երկար տարիներ եղել է շատ հարմար տանիք մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հարստություններ կուտակելու, կուսակցական համակարգեր մտցնելու այդ թվում կրթական համակարգում, կրթական համակարգի որակը գցելու այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում կարող ենք ասել, գրեթե չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլեւ մրղցունակ ֆակուլտետներ:
Ցավոք, այսօր մենք բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալ մակարդակի խնդիր: Մենք այս խնդիրները պետք է լուծենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն: «Շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որեւէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Լոյա գնալու տրամաբանություն թույլ չենք տալուՀայաստանի ոչ մի ոլորտում»,-ասել է նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ