Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 1 մլն դրամով կմեկնի Ֆրանսիա
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակության՝ Ֆրանսիա նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտնենք, որ քաղաքապետի որոշմամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերը՝ Անտոնիի ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 2019 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիա կգործուղվի:
Գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին` Դավթաշեն վարչական շրջանի մասով, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
Հարցին, թե ինչ արդյունքներ են ակնկալվում գործուղումից և որքան է տրամադրվելու Երևանի բյուջեից գործուղման համար, քաղաքապետարանից պատասխանել են. «Գործուղումը կկազմակերպվի Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի համագործակցության շրջանակում՝ տարբեր ոլորտներում փորձի փոխանակման նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ նաև տեղի հայ համայնքի հետ: Նշենք, որ մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրի տարեկան գործուղումների համար նախատեսված է 1 մլն դրամ, որը 2018 թվականին Դավթաշեն վարչական շրջանը չի ծախսել: Ֆրանսիայի Անտոնի քաղաք նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ (530.000 դրամ ավիաչվերթ, գումարած օրապահիկ):
Ի սկզբանե ֆրանսիական կողմը Անտոնի էր հրավիրել հայկական պատվիրակության 4 ներկայացուցչի, սակայն միջոցներ խնայելու նպատակով Անտոնի կգործուղվեն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը և աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետը»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ