Ալավերդցի Վահագը ազատ կարձակվի՞
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը կքննարկի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ) ստորագրությամբ կամ 7 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։
Վահագն Աբգարյանի պաշտպանները նման միջնորդություն են ներկայացրել նոյեմբերի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում։
Նրանք պնդում են, որ դատարանը պետք է ազատ արձակի իրենց պաշտպանյալին, քանի որ գործով վկա Արթուր Մնացականյանն իր նախաքննական ցուցմունքները կեղծ է համարել։
Պաշտպանական կողմը նաեւ հայտարարեց, որ Վահագն Աբգարյանն ունի առողջական խնդիրներ, որի բուժման համար կալանավայրում չկան պայմաններ. «Վահագն Աբգարյանին շարունակել կալանքի տակ պահելը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել պետությանը»։
Տուժող կողմի իրավահաջորդներն այդ նիստի ընթացքում զարմանք հայտնեցին այն փաստի առթիվ, որ դատարանը ինքն է հիշեցրել Ալավերդցի Վահագի պաշտպաններին միջնորդության մասին։ «Միջնորդություն ունեիք, չէ՞», – պաշտպանական կողմին հարցրեց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դատարանը նախօրոք ծանո՞թ էր միջնորդությանը։
Պարզվեց, որ դատարանը նախապես չի ստացել նման միջնորդություն։ Նշենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատավարությունն ընթանում է խիստ լարված մթնոլորտում։
Տուժող կողմի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրատվամիջոցներին ասել է, որ տուժող կողմին խիստ մտահոգող տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ