Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են ՀԽ-ի շուրջ «հրահրվող բացասական մթնոլորտը»
Ս․թ․ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ, որը հրավիրվել է խորհրդի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի։
Օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետեւանքով խորհրդում ստեղծված իրավիճակի եւ խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերի քննարկումը։
ՀԽ անդամների առաջարկով՝ նիստը նախագահել է խորհրդի ամենաավագ անդամ Յուրի Ջավադյանը:
Խորհրդի անդամները նախ անդրադարձել են ս․թ․ նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանի կողմից իրենց ուղղված նամակին, որտեղ վերջինս հայտնել է ՀԽ անդամակցությունը դադարեցնելու իր որոշման եւ դրա պատճառների մասին։
Բարձր գնահատելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանի 10-ամյա գործունեությունը, նրա հեղինակությունն ու դերը՝ խորհրդի անդամները միաժամանակ ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Մանուկյանի հրաժարականի եւ դրա պատճառների առնչությամբ։
Այս համատեքստում քննարկվել է նաեւ Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսեւորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ։
ՀԽ անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաեւ պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք եւ կառուցողական մթնոլորտ։
Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ (Անահիտ Աղոյան, Հարություն Մեսրոբյան, Արծրուն Պեպանյան), որն օպերատիվորեն կզբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձեւավորելու խնդիրներով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ