Ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք (ուղիղ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթ անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք այնտեղ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարակեն ավելի ուշ:
Այնուհետեւ ուսանողները
3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Միաժամանակ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ