Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ. նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը:
Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: Փորձագետները պնդում են, որ Բրիտանիայի հետ ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի` սկսած Ամուլսարից մինչեւ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների «սիրախաղ» ու նախագահ Արմեն Սարգսյան, ով ՄԹ-ում, կարելի է ասել, Հայաստանի վերջին դեսպանն էր․ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը հազիվ մի 4-5 ամիս մնաց այդ պաշտոնում եւ չհասցրեց հավատարմագրերը հանձնել թագուհուն։
«Իմանալով հանդերձ, որ մարդը լուրջ հիվանդ է, ուղարկեցին ՄԹ, արդեն մեկուկես տարի է, փաստացի, մենք այնտեղ դեսպան չունենք։ Իսկ Ադրբեջանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող կարեւորագույն երկրի հետ այս վիճակն անլուրջ է, եթե չասենք՝ դիվանագիտական նոնսենս»:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել` Մեծ Բրիտանիան դեսպան կունենա՞ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ հարցերը բրիտանական կողմի տիրույթում են, իսկ ինչ վերաբերում է ՄԹ-ում ՀՀ դեսպանին, ապա մեզ 2 օր չհաջողվեց պատասխան ստանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ