Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բյուջեի ցուցանիշները ներկայացնելիս մանիպուլյացիա է կիրառվում

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տեղի է ունեցել «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել ստորեւ հայտարարությամբ։

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական հարցադրումը, որը հետաքրքրում է հասարակական եւ քաղաքական լայն շրջանակներին, այն է, թե արդյոք բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Կամ, առավել պատկերավոր ասած, արդյոք ներկայացված բյուջեն արտացոլում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ Կառավարության հանձնա

ռությունը եւ խոստումը: Անշուշտ, դժվար է պատասխանել այդ հարցին ոչ թե այն պատճառով, որ բյուջեի նախագծում արտացոլված մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային ցուցանիշները հնարավորություն չեն տալիս միանշանակ գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, այլ այն պատճառով, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը հստակ պարզաբանված չէ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ նաեւ Կառավարության պատասխանատուների կողմից: Այն, մեր խորին համոզմամբ, շրջանառության մեջ է դրվել հասարակության կոնկրետ շերտերի մանիպուլյացիայի համար որպես ականջահաճո մի արտահայտություն, այլ ոչ թե թիրախային նպատակ կամ տեսլական:

Պատահական չէ նաեւ այն, որ բուն բյուջետային փաստաթղթում այդ արտահայտությունն օգտագործված չէ, չնայած պետական պաշտոնյաների կողմից տարբեր ամբիոններից դրա պարբերական հիշատակումներին: Այս առումով, Կառավարության կողմից հայտարարվող տնտեսական հեղափոխության տակ պետք է հասկանալ տնտեսության համակարգային փոփոխություններին ուղղված արմատական բարեփոխումների իրականացում` տնտեսական զարգացման նպատակով: Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել բյուջեի նախագիծը: Արձանագրենք, որ անցած մեկուկես տարում նման բարեփոխումներ ոչ միայն չեն իրականացվել, այլ նաեւ դրանց հիմնական ուղղությունների վերաբերյալ մոտեցումներ եւ մշակված հայեցակարգեր չկան: Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է նախկինում ձեւավորված օրենսդրական դաշտի շրջանակներում, ինստիտուցիոնալ համակարգը նույնն է եւ ընդամենը հռչակվել է պայքար կոռուպցիայի, հովանավորչության եւ մենաշնորների դեմ` առանց դրանց ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ համապատասխան մեխանիզմների ներդրման:

Այժմ անդրադառնանք բյուջեի հիմքում դրված հիմնական մակրոնտեսական ցուցանիշներին, որոնց վերլուծությունը հնարավորություն կտա գնահատականներ ձեւավորել դրանց հնարավոր աննախադեպության եւ հեղափոխականության վերաբերյալ:

1. 2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 9 տոկոսի չափով 2019 թվականին սպասվող 6.3 տոկոսի դիմաց: Այն ավելի ցածր է, քան 2017 եւ 2018 թվականներին հանրապետությունում գրանցված եւ 2019 թվականին ակնկալվող ցուցանիշները` համապատասխանաբար 2.6. 0.3 եւ 1.4 տոկոսային կետով: 2017 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2018 թվականին 5.2 տոկոս: Այսինքն, կանխատեսվող տնտեսական աճն ամենեւին էլ աննախադեպ չէ գոնե վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե նկատի առնենք նաեւ այն իրողությունը, որ 2000-ական թվականներին հանրապետությունում մի քանի տարի անընդմեջ գրանցվել է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա աննախադեպ եւ հեղափոխական տնտեսական աճի մասին խոսակցությունները կդառնան լրիվ ավելորդ: Ընդ որում, այս առումով գոյություն ունի եւս մեկ ուշագրավ հանգամանք: Համաձայն 2020-2022 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի, «օբյեկտիվորեն, առանց լրացուցիչ ջանքի ներդրման, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է մոտ 4.5% եւ մեծ հավանականությամբ՝ առկա ռիսկերի կառավարելի միջակայքում մնալու դեպքում, ՀՀ տնտեսական աճը կլինի մոտ 4.5%»: Այլ խոսքով, 2020 թվականին կառավարության ջանքերը տնտեսական աճի ապահովման առումով կարելի է գնահատել 0.4 տոկոսային կետի շրջանակներում, ինչն, անշուշտ, հարիր չէ հեղափոխական կառավարությանը եւ չի կարող գնահատվել բավարար: Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ «մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Պետական բյուջեն կանխատեսումների վրա հիմնված փաստաթուղթ է, որի իրատեսությունից է կախված բյուջետային մուտքերի ապահովումն ու ծախսերի իրականացումը: Ընդ որում, բյուջետային կանխատեսումների իրատեսության ապահովումը ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նաեւ բյուջետային օրենսդրության պահանջն է: ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքներից է բյուջեների իրատեսության սկզբունքը, որն օրենքով սահմանվում է որպես համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման եւ դրա հիման վրա բյուջետային մուտքերի եւ ելքերի հաշվարկման իրատեսություն: Հետեւաբար, ի սկզբանե սահմանել ցածր շեմ, հետագայում այն գերակատարելու եւ հերոսանալու ակնկալիքով, ոչ միայն չունի արդարացում, այլ նաեւ չի բխում գործող օրենսդրության գաղափարախոսությունից եւ բյուջետային պլանավորման տրամաբանությունից:

2. Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում: Մինչդեռ, տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է դառնար կառավարության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաեւ Փաշինյանը: Սակայն 2020 թվականին չի խախտվելու վերջին տարիներին ձեւավորված ավանդույթը եւ տնտեսական աճի հիմնական մասն ապահովվելու է ծառայությունների ոլորտի եւ, մասնավորապես, հանգստի ու զվարճանքների սիրահարների հաշվին: Այսպես կոչված հեղափոխական բյուջեում չկան եւ չեն նախատեսվում կոնկրետ քայլեր եւ գործողություններ տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության ուղղությամբ եւ տնտեսական աճի կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սեւեռման: Մինչդեռ, այն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար միջոց է տնտեսական զարգացում ապահովելու համար: Հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը, այլ նաեւ դրա որակի բարելավմանը:

3. Բյուջետային աննախադեպ ցուցանիշների ներկայացման ժամանակ, մեր կարծիքով, ոչ պատահականորեն, կիրառվում է եւս մեկ մանիպուլյատիվ միջոց եւ 2020 թվականի ցուցանիշները համեմատվում են ոչ թե 2019 թվականի, այլ 2018 թվականի ցուցանիշների հետ` առավել շոշափելի եւ հեղափոխական փոփոխությունների արձանագրման նպատակով: Կարծում ենք, նման մոտեցումը չունի ոչ միայն մասնագիտական հիմնավորվածություն, այլ նաեւ խաթարում եւ աղավաղում է հնարավոր գնահատականների օբյեկտիվությունը:

4. Հեղափոխական բյուջեի կարեւոր բնութագրիչներից մեկը պետք է հանդիսանար ներդրումների աճը: Դեռեւս վարչապետ ընտրվելիս Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ «այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Այսօր պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են եւ Հայաստանում ներդրումներ են անելու։ Մարդիկ կան, որ միլիոններ եւ միլիարդներ են աշխատել, բայց Հայաստանում ներդրում չեն անում ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ, որովհետեւ նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցած իրականության հետ առնչվել։ Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձեւ զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»։ Այս խոսքերից 1.5 տարի անց հանրապետությունում ներդրումների ոլորտում պատկերը տխուր է, խոստումները` չիրականացված, իսկ ակնկալիքները` չարդարացված: Մասնավորապես, եթե 2018 թվականին ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22.4 տոկոս, ապա 2019 թվականին այն եղել է 22.3 տոկոս, իսկ 2020 թվականին ակնկալվում է 22.9 տոկոսի չափով: Նման պատկերը, անշուշտ, վկայում է ոչ թռիչքաձեւ աճի, ոչ էլ հեղափոխական փոփոխությունների մասին: Եթե առաջնորդվենք մակերեսային դատողություններով, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք չեն վստահում նաեւ այս իշխանությանը: Իսկ ավելի խորը վերլուծելու պարագայում ակնհայտ կդառնա, որ երկրի ներդրումային գրավչությունը նվազեցնող եւ ներդրումների հոսքին խանգարող պատճառներն ավելի խորն են ու համակարգային, քան պատկերացնում էին թավշյա հեղափոխակաները: Տնտեսությունն այս մեկուկես տարում չի ձեւավորել այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք կխթանեին ներդրումների ներհոսքին: Ակնհայտ է, որ ներդրումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ներդրողներին ուղղված հրավերներով, այլ տնտեսական զարգացման հստակ ռազմավարության, պետական արդյունավետ ինստիտուտների, օրինականության, ինչպես նաեւ երկրի ներդրումային գրավչության բարձրացման արդյունավետ քայլերի առկայությամբ:

5. Տնտեսական հեղափոխության գլխավոր արդյունքներից եւ ձեռքբերումներից մեկը պետք է հանդիսանար ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, որն իր արտացոլումը կստանար բյուջետային եկամուտների կազմում հարկերի համարժեք ավելացմամբ: Մինչդեռ, 2020 թվականին հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի ընդամենը 22.6 տոկոս, ընթացիկ տարվա ծրագրային եւ 2018 թվականի փաստացի 22.3 եւ 20.9 տոկոսի դիմաց: Ընթացիկ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.3 տոկային կետով ավելացումը բնավ չի խոսում ստվերային տնտեսության կրճատման շեշտակի ծավալների մասին: Ընդ որում, բյուջեի նախագծում հաշվի առնված չեն առաջիկա տարում սպասվող մի շարք ռիսկեր, որոնք ի հայտ գալու դեպքում բացասաբար կանդրադառնան ինչպես կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ զգալիորեն բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքների (այդ թվում՝ նաեւ առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների գների բարձրացմանը: Եթե դրան էլ ավելացնենք օդում պտտվող լուրերը գազի թանկացման հավանականության մասին, ապա առաջիկայում սպասվում է սոցիալական առանց այն էլ բարդ վիճակի խորացում: Եվ հիմա հարց է ծագում: Կառավարությունն ինչպես է պատրաստվում հնարավոր թանկացումներին, պատրաստվում է թե ոչ: Համենայնդեպս, դեռեւս գոնե բյուջեի նախագծով չեն նախանշվում նման մտադրություններ ու ծրագրեր: Եվ այս պարագայում, երբ հայտարարություններ են հնչում հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված աշխատավարձի /իսկ ավելի ճիշտ` տնօրինվող եկամտի/ աճի մասին, ապա ավելի ազնիվ կլիներ, եթե դրան զուգահեռ հայտարարվեր նաեւ, որ դա վերաբերելու է միայն 150000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ովքեր համեմատաբար առավել բարվոք սոցիալական պայմաններում են գտնվում: Իսկ մինչեւ 150000 դրամ ստացողները, որոնք կազմում են հանրապետությունում գրանցված մոտ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը, որեւէ փոփոխություն չեն զգալու:

6. Եվ վերջապես, տնտեսագիտության մեջ բնակչության բարեկեցության մակարդակը գնահատվում է ոչ թե կառուցվող կամ հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությամբ, ոչ թե ընթացագետի մոտ այցելությունների հաճախականությամբ կամ գյուղմթերքների տեղափոխման ժամանակ ավտոմեքենայի վերեւ ներքեւ թռնելու հետեւանքով փչացող մրգերի ու բանջարեղենի քանակությամբ, այլ այնպիսի հիմնարար ցուցանիշներով, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, միջին աշխատավարձը եւ այլն: Հետեւաբար, անհրաժեշտ էր բնակչության կյանքի որակի փոփոխությունները հիմնավորել ու ապացուցել վերը նշված ցուցանիշներից գոնե մի քանիսի հեղափոխական ու թռիչքաձեւ փոփոխություններով, այլ ոչ թե պատկերավոր ու մանիպուլյատիվ, բայց միաժամանակ նաեւ հիմնազուրկ, բայց ականջահաճո նկարագրություններով»: