Էներգետիկայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը Հայաստանի իշխանությունների սրտով չէ
USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում պատրաստված «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների ծրագիրը» Հայաստանի Կառավարության համար պարտադիր չէ եւ կարող է ծառայել միայն որպես որոշ կողմնորոշիչ, բայց ոչ ավելին: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նա նշեց, որ Կառավարությունը մշակում է մինչեւ 2040 թվականի զարգացման ռազմավարությունը, որում հաշվի են առնված նաեւ այս Ծրագրում կատարված հաշվարկները: «Բայց բացառված չէ, որ USAID մասնագետների վերցրած բազային տվյալները համահունչ չեն նրանց, որոնցով Հայաստանը ղեկավարվում է: Օրինակ՝ Հայաստանը քաղաքականություն է անցկացնում, որի համաձայն մենք կմնանք ատոմային էներգետիկայով երկիր եւ ԱԷԿ կունենանք»,- պարզաբանեց Վարդանյանը:
Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ընդունելի հաշվետվության մեջ ներկայացված գազի 299 դոլար գինը, փոխնախարարը պարզաբանեց, որ դա սոսկ USAID գործընկերների ենթադրությունն է, եւ Հայաստանում գազի գինը մշտապես որոշվել է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ բանակցությունների արդյունքում, իսկ բանակցություններն անհնար է մոդելավորել: «Այս դեպքում կանխատեսում է ներկայացված, որ գները կարող են համապատասխանել եվրոպականին, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ կլինի»,- հավելեց նա:
Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 19-ին ներկայացվեց «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների ծրագիրը» հաշվետվությունը։ Այն պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում։ Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը նշեց, որ ըստ «TIMES»-ի մոդելի՝ նախատեսվում է, որ 2027 թվականին սահմանին բնական գազի գինը կբարձրանա 1000 խոր.մետրի համար մինչեւ 299 դոլար, իսկ Հայկական ատոմակայանը շահագործումից կհանվի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ