«Հայրենիք» կինոթատրոնի հարակից էստակադայի արդյունավետությունը մասնագետները կասկածի տակ են դրել
«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի քննարկումների ընթացքում որոշ ճարտարապետներ և ճանապարհային երթևեկության մասնագետներ կասկածի տակ են դրել դրա արդյունավետությունը: Հիմա քննարկվում են Արշակունյաց պողոտայի երթևեկությունը բեռնաթափելու այլ նախագծեր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գրառմանը, որ տրանսպորտային հանգույցի նախագիծը ներառված չէ Երևանի զարգացման հնգամյա ծրագրում:
«Տիկին Վարդանյանի մեջբերած՝ քաղաքապետի գրառումը հենց նրա մասին էր, որ քննարկվում է այս էստակադի կառուցման հարցը, որի խնդիրը երթևեկությունը բեռնաթափելն էր: Այն ազատ միջոցը, որը նախատեսվում էր հատկացնել էստակադի կառուցման համար, Ասիական զարգացման բանկի հետ արվող ծրագրերից խնայված միջոցներ են: Այժմ քննարկվում են այլընտրանքային ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության այլ տարբերակներ»,- հայտնեց Հակոբ Կարապետյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Արշակունյաց պողոտայի երթևեկությունը բեռնաթափելու այլընտրանք քաղաքապետարանում այժմ քննարկվում է Մոնթե Մելքոնյան փողոցն Արշակունյաց պողոտային կապող ճանապարհի տարբերակը:
Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ զարգացման ծրագրերի վերանայման հարցն ընթացքի մեջ է: Ծրագրերի վերջնական ցանկը կհաստատվի տարեվերջին:
Հիշեցնենք, որ փետրվարին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր տեղադրել՝ գրելով. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ