Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան շահառու ճանաչված 90 ընտանիքի կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:
Վկայագրերը տրամադրվելու են նախապես կատարված հարցման արդյունքում:
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Մենք նախապես հարցում էինք կատարել, այն մասին, թե նրանք ցանկանում են ստանալ վկայագրեր, թե՞ իրականացնել շինարարություն, և 148 ընտանիքից 90-ն ընտրել է բնակարանի գնման տարբերակը: Մենք այդ տարբերակն ուղարկեցինք կառավարություն, և կառավարությունը վերջերս որոշում կայացրեց»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ստանալուց հետո, ծանուցագրեր կուղարկի տվյալ ընտանիքներին: «Կսահմանենք, թե ինչ ժամկետում են նրանք պարտավոր դիմում ներկայացնել Շիրակի մարզպետի անունով, որպեսզի նրանց հետ կնքվի պայմանագիր՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ»:
Վկայագիրը տրամադրվելու է 6 ամիս ժամկետով՝ ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը: Այս անգամ ևս շահառուները իրավունք ունեն ձեռք բերել բնակարաններ ցանկացած համայնքում: Այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկացել ընդգրկվել վկայագրի ծրագրում, ստիպված կլինեն սպասել: «Նրանց հարցը կլուծվի 2020 թվականի ընթացքում՝ նորից լրացուցիչ գումար կհատկացվի կիսակառույց ունեցողներին՝ շինարարությունն ավարտին հասցնելու, իսկ մյուսներին՝ նոր բնակարան կառուցելու համար»,- տեղեկացրեց Ալբերտ Մարգարյանը:
Այս պահին Շիրակի մարզի 9 գյուղական համայնքում կա երկրաշարժից անօթևան մնացած 148 ընտանիք:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ