Ինչո՞ւ է կախվել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը․ նա դեպքից առաջ հանդիպել է հարազատներին
«Ժողովուրդը» գրում է․ «Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։
Իրավապահները պարզել են, որ դեպքից առաջ կալանավորված Սարգիս Աբելյանը հանդիպել է հարազատների հետ, որոնց գնալուց հետո տեղի է ունեցել դեպքը: Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք կալանավորը հարազատների հետ խոսել է թեմայի շուրջ ու գնացել այդ քայլին, թե կատարվածը կապ ունի իր քրեական գործի կամ ՔԿՀ-ում հնարավոր որևէ խնդրի հետ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ