Ի՞նչ է հայտարարագրել Արմավիրի փոխմարզպետը
«Փաստը» գրում է․ «Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 2 621 021 ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Կ. Գրիգորյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրից։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Գրիգորյանի եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է երեք աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 20 000 ՀՀ դրամ, 310 000 ՀՀ դրամ և 2 291 021 ՀՀ դրամ։
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 300 000 ՀՀ դրամ, իսկ 2018 թ. հարկային տարվա վերջում՝ 950 000 ՀՀ դրամ։
Կարեն Գրիգորյանն Արմավիրի մարզպետի տեղակալ է նշանակվել 2019 թ. մայիսին։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»