Վենետիկի հանձնաժողովի առաջարկն անտեսվեց․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով. պետք է ձեւավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին եւ երկու փուլ անցնելուց հետո միայն ընտրվեին: Բայց նախօրեին խորհրդարանը վաղ առավոտից քննարկում էր Կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Հայտնի է, որ այս կառույցը պետք է 5 անդամ ունենա՝ երեքին առաջադրելու են ԲԴԽ-ն, նախագահն ու իշխող խմբակցությունը, իսկ երկուսին` ընդդիմությունը: Բայց եթե առաջիկայում ԱԺ-ն ունենա, օրինակ, 3 ընդդիմադիր ֆրակցիա, ապա այս կարգով հանձնաժողով ձեւավորելիս առաջ կգա տրամաբանական հարց, թե հատկապես որ 2-ից լինեն թեկնածուները:
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, եւ այդ մասին նշվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ։ Այս կազմը եւ օրենքը, փաստորեն, անցումային բնույթ ունի, եւ հետագայում անհրաժեշտություն է լինելու կրկին անգամ օրենք փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ