Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուր է հասել իր եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանի` 7-8 տարի առաջ կատարած չարաշահումների մասով քրգործ է հարուցվել։ «Տեղյակ չեմ ընթացքից, կարծում եմ` ընթացքի մեջ է»:
«Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերա՞կն է՝ Ձեզ հասկացնում են, որ պասիվանաք ինչ-ինչ հարցերում` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա։ «Ո՛չ»: Քրգործ հարուցելու ոչ քաղաքական պատճառներ կայի՞ն։
«Գործն ընթացքի մեջ է, կարծում եմ` հիմքեր կան գործը կարճելու. իրավապահ մարմինները կորոշեն»։
Իսկ Ձեզ պատկանող հյուրանոցում դեռ ստուգումներ չե՞ն սկսել։ «Հյուրանոցը, նախ, պատկանում է հորս, իմը չէ, եւ ապա․ կարծում եմ` ՊԵԿ-ն իր լիազորությունների շրջանակում ցանկացած ստուգում կարող է իրականացնել»: Դեռ չե՞ն եկել։ «Նորմալ պրոցես է. Սեւանում բոլորին ստուգում են, այդ թվում եւ` իմ հորը պատկանող հյուրանոցը։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ