Վարչապետի որոշումը քննարկման ենթակա չէ, դրական եմ վերաբերվում․ Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին
Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես Հակոբյանը:
«Վարչապետի որոշումները քննարկման ենթակա չեն, այլ ենթատեքստ մի փնտրեք»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում ինքն ունի վկայի կարգավիճակ, Մովսես Հակոբյանն ասաց․ «Բացարձակ կապ չունի: Բացե՛ք, կարդացե՛ք․ որոշման հիմքը գրված է»,-նշեց նա:
Մովսես Հակոբյանը հերքեց նաև, որ ազատումը կարող է կապված լինեն Ապրիլյան պատերազմի հետ: Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի հրավիրվել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ