Իշխանությունը խոստանում է եւս մեկ մետրոյի կայարան կառուցել, որը լինելու է «Փեթակ»-ի եւ «Սուրմալու»-ի տարածքում
Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած 5-ամյա ծրագրում ոչ մի բան չկա գրված նոր վերելակների մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նրա խոսքով, այդ ծրագրում Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դեպքում անգամ չկա վերելակ նորոգելու համար ծախս. «Երեւանն ունի 4428 վերելակ, որից շուրջ 2 հազարն ունի հիմնանորոգման կամ փոխման կարիք: Փոխարենը հնգամյա ծրագրում կա 44 մլն դրամ դրոշների համար, այնքան, որքան եղել է Տարոն Մարգարյանի ժամանակ»,-ասաց նա:
Անի Խաչատրյանը հավելեց, որ բացի վերելակներից չկա նաեւ ստորգետնյա, վերգետնյա անցումների մասին. «Մետրոյի ու Կասկադի մասին գրված է՝ «կախված ներդրումներից»: Քաղաքային իշխանությունները հասկանալով, որ Աջափնյակի մետրոյի կառուցումը հնարավոր չի լինելու իրականացնել, կա նոր խոստում հնգամյա ծրագրում, որ խոստացվում է եւս մեկ մետրոյի կայարան կառուցել, որը լինելու է «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտային կենտրոնների տարածքում: Այնտեղ մետրոն գնում է կամրջի վրայով, այսինքն այնտեղ մեզ պետք է լինելու աստիճան եւ կայարան: Այսինքն տեսնելով, որ իրենց խոստացած Աջափնյակի մետրոյի կայարանը չեն կարողանալու իրականացնել, գտել են այլընտրանքային մի տարբերակ, որով աստիճանավանդակ կառուցելով կասեն, որ նոր կայարան ունեցանք»,-ընդգծեց Անի Խաչատրյանը:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ