6-րդ բաժինը ստուգումներ է կատարում խորհրդականիս եղբոր ընկերությունում. փոխվարչապետ
Որքան գիտեմ, Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը ստուգումներ է կատարում «Eloyan Architects» ընկերությունում, իսկ Ավետիք Էլոյանը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններ՝ Անշարժ գույքի կադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի դիմումների հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ներգրավված է արդյոք խախտումների հետաքննությունում նրա խորհրդական Ավետիք Էլոյանը։
Հարցին, թե արդյոք փոխվարչապետը կապ ունի այն բանի հետ, որ այդ ընկերությունը խոշոր պատվերներ է ստացել, այդ թվում շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի նախագծերով, Ավինյանը պատասխանել է, որ դրա հետ կապ չունի։
Ի պատասխան հարցի, թե եթե հանկարծ պարզվի, որ այդ ընկերությունն իրականացնում է նշված պատվերները, ինչ կհաջորդի դրան, փոխվարչապետն ընդգծել է. «Եթե կա շահերի բախում, ապա պետք է պատասխանատվության ենթարկել օրենքին համապատասխան»։
Ի պատասխան այն նկատառմանը, թե Պետրոսյանը խոսել է կլանային համակարգի առկայության մասին պետական կառավարման մեջ, Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ չի հասկանում տերմինի իմաստը, որն օգտագործել է կադաստրի նախկին պետը։ «Չեմ կարծում, թե այն, ինչ ասում է Պետրոսյանը, համապատասխանում է իրականությանը»,- ամփոփել է նա։
Ավելի վաղ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն ասել էր, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը, որը անցյալում չի զբաղվել որեւէ գործունեությամբ Հայաստանում, ունի խոշոր նախագծային կազմակերպություն եւ համակարգում է հսկայական ներդրումային նախագծեր, իսկ նրա ընկերությունը մասնակցում է այդ բոլոր գործընթացներին։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ