Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում

168․am-ը գրում է․

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը բավարար է, որպեսզի ներդրումները հոսեն Հայաստան։ Այդ հույսերը չարդարացան, ու հիմա կառավարությունն արդարացումներ է փնտրում։

Մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ ներդրումային միջավայրի բարելավումը միայն կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չէ։ Ներդրումներ ակնկալելու համար հարկավոր է ներդրումային մթնոլորտ ու ներդրումային գրավչություն ապահովել, մտածել ներդրողների իրավունքների պաշտպանության, ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ապահովման մասին։

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը շատ քիչ է ներդրումներ ակնկալելու համար։ Պոտենցիալ ներդրողները երկրի ներդրումային միջավայրի մասին դատում են ոչ թե կառավարության հայտարարություններով ու միջազգային կազմակերպությունների զեկույցներով, այլ առաջին հերթին՝ ներքին տնտեսական միջավայրից ստացվող ազդակներով։

Իսկ այդ ազդակները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կառավարության օգտին չեն։ Ու այդ մասին պետք էր ժամանակին մտածել, երբ ներդրողների նկատմամբ պետական մակարդակով ճնշումներ էին գործադրվում։ Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Հայաստանի ներդրումային միջավայրը տակնուվրա անելու համար։ Եվ հիմա պատճառներ է փնտրում ներդրումների բացակայությունն արդարացնելու համար։

«Չենք կարող ասել, որ մենք հասել ենք ներդրումների մի իդեալական տեսարանի։ Մենք այս ոլորտում ունենք հայտնի և անհայտ, ավելի ճիշտ` հանրահայտ և լատենտ պրոբլեմներ»,- Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Եվ ո՞րն է այդ հանրահայտ պրոբլեմը։

«Ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկն արժեթղթերի շուկայի զարգացած չլինելն է։ Սա պրոբլեմ է ստեղծում և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիները՝ իրենց հնարավոր խնայողությունները ներդնելու, իսկ ընկերությունները՝ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգից»,- ասում է վարչապետը։

Որ արժեթղթերի շուկան Հայաստանում անմխիթար վիճակում է, նորություն չէ։ Այդպես է արդեն տասնամյակներ շարունակ։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ժամանակին Հայաստանում պակաս ներդրումային ակտիվություն չկար։

Ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազեց վերջին տասնամյակում։ Հիմնական միջոցներում ՀՆԱ նկատմամբ ներդրումները 41-ից կրճատվել են մինչև 17-18 տոկոսի։

Այս առումով իշխանափոխությունն այդպես էլ ոչինչ չտվեց։ Ընդհակառակը, այդքան բուռն սպասումներից հետո ներդրումային ակտիվությունը երկրում ավելի նվազեց։ Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո էլ այդպես է։

Անշուշտ, արժեթղթերի շուկան կարևոր և առանցքային դեր ունի ներդրումների ներգրավման համար։ Բայց դրա կայացումը գործընթաց է, որը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևել։ Բոլոր ժամանակներում էլ արժեթղթերի շուկայի դերը կարևորվել է։ Սակայն միայն ցանկությունները բավարար չեն այդ շուկայի կայացման համար։ Չնայած վերջին շրջանում կառավարությունն ու Կենտրոնական բանկը որոշակի փորձեր են անում արժեթղթերի բորսան տեղից շարժելու համար, առայժմ արդյունքներ չկան։ Ու չեն էլ լինի, եթե պիտի դա արվի արհեստական ճանապարհով։ Պարտադրել կամ համոզել ընկերություններին արժեթղթեր տեղաբաշխել` պարզապես անհեռանկարային գործ է։ Արժեթղթերի շուկան Հայաստանում չի կայանա այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն ու տնտեսությունը պատրաստ չեն դրան։

Այնպես որ, անիմաստ է նստել և սպասել արժեթղթերի շուկայի զարգացմանը, որպեսզի ներդրումներ գեներացվեն տնտեսության մեջ։ Թեև, անշուշտ, դա լավագույն տարբերակն է։ Հատկապես որ, ներքին միջավայրում կուտակվել են բավական մեծ ծավալի դրամային միջոցներ, որոնք այլ պարագայում գուցե վերածվեին ներդրումային կապիտալի։ Միայն բանկային ավանդները հասնում են 6-6,5 մլրդ դոլարի, որից ավելի քան 3 միլիարդը բնակչության մասնաբաժինն է։

Սակայն այնպես չէ, որ խնայողությունները ներդրումներ չեն դառնում զուտ այն պատճառով, որ Հայաստանում կայացած չէ արժեթղթերի շուկան։ Դրա համար կան շատ ու շատ այլ պատճառներ։ Ու դրանցից մեկն էլ այն է, որ երկրում չկա կայունություն, չկա վստահություն կառավարության գործողությունների նկատմամբ։ Մարդիկ համոզված չեն, թե վաղն ինչ է սպասվում իրենց։

Եթե ներքին ներդրողը չի վստահում կառավարությանը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի արտաքին ներդրողի վերաբերմունքը։ Այս պայմաններում պետք է ոչ թե անընդհատ դավադրություններ փնտրել այս ու այն տեղ, այլ գործով զբաղվել։ Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո հազիվ հիշել են, որ խնդիրները կառավարության տակ են։ «Այսօր պետք է խոստովանենք, որ մենք դեռևս չունենք ներդրումային առաջարկներին բավարար արագությամբ արձագանքող մեխանիզմ։ ՊՎԾ-ին հանձնարարել եմ ուսումնասիրություններ իրականացնել այս ոլորտում, որ հասկանանք, թե որտեղ է, որ պատշաճ ձևով ընթացք չի տրվում ներդրումային առաջարկին, որպեսզի դրանից որոշակի կազմակերպչական, անհրաժեշտության դեպքում՝ նաև օրենսդրական հետևություններ անենք»,- ասում է վարչապետը։

Հետևություններ, անշուշտ, պետք են, բայց չէր խանգարի, որ Նիկոլ Փաշինյանը սկսեր իրենից։ Ներդրումները շատ զգայուն են, ու մի բան անելուց առաջ լավ կլիներ մտածել նաև հետևանքների մասին։ Թե չէ ամեն ինչ տակնուվրա անել ու դրանից հետո հույս ունենալ, որ ներդրումներ կլինեն, անմտություն է։

Պատահական չէ, որ այսօր կառավարությունը կանգնել է կոտրած տաշտակի առաջ և հույսը դրել է եվրոպարտատոմսերի վրա. «Հիմա տեսնում ենք, որ ունենք բավականին մատչելի, հնարավոր մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ։ Ամենալավ պոտենցիալը եվրոբոնդերի նոր հնարավոր թողարկումն է»։ Եվ սա ասում է մի մարդ, ով ժամանակին խոսում էր երկիրը պարտքերի տակ թաղելու մասին։

Որքան էլ այսօր Հայաստանը եվրոբոնդերի թողարկման դիմաց կարող է համեմատաբար էժան փող ներգրավել, միևնույն է, այդ փողը երբեք չի կարող փոխարինել ներդրումներին։ Կառավարությունը պետք է մտածի ոչ թե նոր պարտատոմսեր թողարկելու ու վարկեր վերցնելու, այլ ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին։ Տնտեսության զարգացման այլ, ավելի արդյունավետ ճանապարհ չկա»։