Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ վերջապես հասկանալ, թե ավիափոխադրման ոլորտում մենք ինչու մրցունակ չենք
Թբիլիսից, առավել ևս Քութաիսիից Եվրոպա մեկնելը երկու և ավել անգամ ավելի էժան է, քան Երևանից: Իհարկե շատ կարևոր է դրական տեղեկատվական հոսքը, այն մարդկանց մոտ վաղվա օրվա հանդեպ հույս է ներշնչում դառնում այն թելերից մեկը որով կապվում ես Հայրենիքիդ, բայց նման տեղեկատվության չափից շատը հակառակ արդյունքը կարող է տալ: Շաբաթ-կիրակի օրերին Իտալիայի ավիատոմսեր էի նայում, կարծելով, թե հնարավոր կլինի դրանցից ձեռք բերել էժան, կամ գոնե Վրաստան չհասնելու չափ հարմար: Չկա նման բան, ընդամենը մեկ ավիաընկերությամբ գարուն չի գա, առավել ևս, որ այդքան գովաբանված ավիաընկերության տոմսեր դեպի Իտալիա կամ Գերմանիա կարելի է ձեռք բերել եկող տարվա մարտ ամսվա համար: Խնդիրը պետք է լուծել համակարգային, չի կարող Թբիլիսիից դեպի Եվրոպա գնալն անգամներ էժան լինել ու այդ պարագայում մենք խոսենք ձեռքբերումների մասին: Մեր քաղաքացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունը ի վնաս հայկականի: Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ վերջապես հասկանալ, թե ավիափոխադրման ոլորտում մենք ինչու մրցունակ չենք:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ