«Լիցենզիայից զրկեք «Լիդիանին», պոստերից դուրս գանք». Մանրամասներ Ջերմուկում պատգամավորների հանդիպումից
Ջերմուկում երեկ` նոյեմբերի 17-ին, համայնքի բնակիչների, կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ Ամուլսարի խնդրով հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը` նշելով, որ հանդիպմանը որեւէ նոր բան չի քննարկվել:
«Հանդիպմանը մասնակցում էին Ջերմուկի բնակիչներ, կային դասատուներ, տնօրեններ եւ մենք եւս մեկ անգամ վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ ոչինչ չի փոխվել, մեր դիրքորոշումը նույնն է, ուղղակի դուք լուծումներ գտեք շուտափույթ, լիցենզիայից զրկեք «Լիդիանին», որ մենք էլ կարողանանք էդ պոստերից դուրս գանք»,- ասաց նա:
Նրա խոսքով` պատգամավորները ճանապարհները բացելու մասին որեւէ բան չեն ասել կամ ակնարկել:
Արմեն Խաչատրյանը նշեց, որ հանդիպման միակ նորությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ասել է, որ մոտակա ժամանակներս մոնիթորինգի սարքեր են բերելու, որոնք չափումներ են անելու:
«Խոսել ենք «Էլարդ»-ից, նույն ծեծված թեմաներն ենք քննարկել, ոչ մի նոր բան չենք խոսել»,-հավելեց Ջերմուկի բնակիչը:
Բնապահպան Ապրես Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հանդիպմանը` ասելով , որ հանդիպումը փակ է, լրագրողներին չեն թույլատրում ուղիղ հեռարձակում անել. «Էս պահին Ջերմուկում Աժ-ը «Իմ քայլը» պատգամավորական խմբի, կառավարության անդամների հանդիպումն է Ջերմուկ համայքի բնակիչների հետ Ամուլսարի թեմայով:Արգելվել է հանդիպման ուղիղ հեռարձակումը: Հիմա սա «օրենքով գողերի» սխոդկա է, թե հատուկ ծառայության օպերատիվ հավաք, որ խոչընդոտվել է հեռարձակումը»:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, պագամավորներ Միքայել Զոլյանը, Գայանե Աբրահամյանը, Մարինա Կարապետյանը եւ այլն:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ