Երեւանի սանիտարական մաքրման վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում. Դավիթ Խաժակյան
Քաղաքապետարանն այժմ ավելի թանկ գնով կիրականացնի աղբահանությունը, քան նախկինում էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանը 600 մլն դրամ ավելի կվճարի նոր օպերատորին, քան «Սանիթեք»-ին էր վճարում:
«Նոր օպերատորին 600 մլն դրամով ավելի է վճարվում, սակայն դրա մեջ կապիտալ ներդրումները հաշվարկված չեն, քաղաքապետարանը նախկինում Սանիթեքին վճարում էր 5.2 միլիարդ դրամ, որի մեջ նաեւ մտնում էին նաեւ «Սանիթեք»-ի կատարած կապիտալ ներդրումները: Եւ դրանից հաշվարկվում էր նաեւ ավելացված արժեքի հարկը: Հիմա իրենք առանձնացրել են կապիտալ ներդրումների մասը, մի քանի միլիարդ ներդրում արդեն կատարել են եւ եկող տարի նախատեսվում է 1.1 միլիարդ եւս կապիտալ ներդրում, բացի դրանից 4.6 միլիարդ դրամ համայնքային հիմնարկի պահպանման ծախսերի համար: Եթե դա իրականացնեն մասնավոր կազմակերպություն, ապա դա կդառնա 5.6 միլիարդ դրամ, չհաշված կապիտալ ներդրումները եւ կստացվեր, որ մեր ծառայության արժեքը այդ գումարով ավելի թանկ է նստում մասնավորից: Կստացվեր, որ այն պնդումները, որ քաղաքապետարանն ասում է` ավելի էժան կանենք, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:
Խաժակյանը մայրաքաղաքի սանիտարական մաքրման վիճակն այս պահին անբավարար գնահատեց. «Ճիշտ է, նախկինի նման աղբն աղբամաններից չի թափվում, բայց սանիտարական մաքրման վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում: Վատ են աշխատում եւ իրենք էլ խոստովանում են, որ վատ են աշխատում եւ ես անբավարար եմ գնահատում»:
Նշենք, որ քաղաքապետարանի 2020թվականի բյուջեի ծրագրով «Սանիթեք»-ից շուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին