«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2 դատական հայց է ներկայացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հայցերից մեկը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, մյուսն` Էդվարդ Նահապետյանին:
Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է:
«Լիդիան Արմենիա»-ն այդ հարցով դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ եւ նախկին հրամանն անվավեր ճանաչել:
Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:
Մյուս հայցը վեաբերում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ջրօգտագործման հայտի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի մշակման և կույտալվացման միջոցով ոսկու կորիզման գործընթացների համար Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և միաժամանակ մեկ այլ հրամանն անվավեր ճանաչելուն:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ