Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր

«Հրապարակ»-ը գրել է.

«Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ Հովհաննես Մովսիսյանը, որպես լրագրող, «Ինտերնյուսի» «Մենք ենք» հավակնոտ հաղորդաշարից ու ազատական «Մաքսլիբերթիից» է ծնունդ առել։ Բայց պաշտոնավարման մեկ տարում նա արագ վերածվեց հակալրագրողի։ Այդ կարծիքին ենք հանգել՝ հետևելով ՊՈԱԿ-ի գործառույթների «էվոլյուցիային»։

Նիկոլ Փաշինյանից առաջ Մելիք-Ադամյանում՝ ՀՀ կառավարությունում գործող ՊՈԱԿ-ը վարչապետի համար մամուլի ուշագրավ հրապարակումների ծաղկաքաղ էր անում և դնում նրա սեղանին։ Հովհաննես Մովսիսյանի կառույցն ընդլայնեց «օգտատերերի» շրջանակը։ Ամեն առավոտ ՊՈԱԿ-ի աշխատողները մամուլ ու ՖԲ ժապավեն են կոնսպեկտավորում ու ուղարկում կառավարության տարբեր օղակներին՝ թեթևացնելով մամուլի պատասխանատուների առանց այն էլ թեթև կյանքը։

Հետո ՊՈԱԿ-ում հասկացան, որ կարող են ոչ միայն նյութ հավաքող ու տարածող գործիք լինել, այլև՝ հակադարձել մամուլին, հերքումներ հավաքել կառավարական կաբինետներից և տարածել կառավարության մանր ու մեծ օղակների ղեկավարներին, այսպես ասած՝ պաշտպանելով մամուլի հարձակումներից։

Ի վերջո, ՊՈԱԿ-ը լրատվամիջոց՝ կայք բացեց՝ infocheck.am, որի լրիվ անվանումն է՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»։ Infocheck-ը յուրօրինակ «լավ թերթ» է, որտեղ միայն լավ, «կառավարահաճո» նորություններ են գրում, այլ կերպ ասած՝ «չ-թերթ»։ Այստեղ պաշտոնյաները կարող են անսահմանափակ քանակությամբ հերքումներ տպել ու իրենց գրած հերքումներն իրենք էլ կարդալ։ Թեմաները տարբեր են՝ Փաշինյանի հոգեկան առողջությունից մինչև որևէ նախարարի վերաբերող տեղեկություն։ Օրինակ, վերջերս մի կորած-մոլորած կայք տպագրել էր մի ֆեյք փաստաթուղթ, թե, իբր, Կրասնոդարի հոգեբուժարանից Նիկոլ Փաշինյանին գժի թուղթ են տվել։ Հովհաննես Մովսիսյանի կայքը հերքեց Փաշինյանի գիժ լինելու մասին տվյալները՝ պաշտոնապես հայտնելով․ «Հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ»։ Ավելի վաղ գրել էր, որ «Հուզանք ու զանգը» ԼԳԲՏ և սատանիստական քարոզ չէ, այլ 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլք)՝ ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ, Արփի լիճն էլ ոչ թե ցամաքել է, և «լճում մնացել է ընդամենը 5 միլիոն խորանարդ մետր ջուր», ինչպես հայտնում էր Հայ բնապահպանական ճակատը, այլ որ Ջրային կոմիտեն է իջեցրել լճի մակարդակը «մեռյալ ծավալի», որ տեխնիկական հանգույցներն ուսումնասիրի։

Առհասարակ, կառավարության այս «չ-թերթը» կարդալով՝ կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է կատարվում իշխանափոխված Հայաստանում։ Դրա համար ընդամենը պետք է բոլոր նյութերից հանել «չ» մասնիկը։ «Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով չէր մեկնել Արցախ՝ մասնակցելու հարսանիքի», «Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքին վիճաբանություն տեղի չի ունեցել», «ԵԱՏՄ նիստի համար ձեռք բերված մեքենաները Աննա Հակոբյանին չեն սպասարկել», ««Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվել», ««Perfect TV» յութուբյան էջը կեղծ չէ և չի ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կողմից» և այլն։ Հերքումները մի ընդհանուր հարթակում տեղավորելու կառավարության ցանկությունն ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ, ինչպես հայտնի է, ԶԼՄ-ները մեծ դժկամությամբ են հերքումներ տպում, իսկ եթե տպում են, ապա ոչ չինովնիկների սրտին հաճո տեքստերով։ Բայց վերջերս ՊՈԱԿ-ն իրեն իրավունք է վերապահում ոչ միայն ինչ-որ փաստեր ու տեղեկություններ հերքել, այլև դասախոսություններ կարդալ լրագրողների համար, գնահատել նրանց աշխատանքը, սովորեցնել, թե ինչ գրել ու ինչպես։

«Տեղեկատվական հարթակներում, սոցիալական ցանցերում և մամուլում սինքրոնացված գործում են մի շարք լրատվական կայքեր, որոնք ամենօրյա ռեժիմով կեղծ տեղեկություններ են ստեղծում ու տարածում գործող վարչակազմի մասին, մտնում են անձնական դաշտ, վարկաբեկում են ընտանիքներին ու երեխաներին»,- կարդում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Այնուհետև՝ սարսափազդու երաժշտության ներքո տեղադրված է ՖԲ անցանկալի օգտատերերի անվանական ցուցակ, էջեր, որոնք հանդգնում են կառավարության տեսակետներին հակառակ հրապարակումներ անել՝ «Ապրենք Խելքով», Արմեն Հակոբյան, «Նիկա Նիկա», Իրեն Կազարյանց, Հովիկ Վանյան, Ռոբերտ Անանյան, Կարինե Կարապետյան, Վով Մարտիրոսյան և այլք։ Սրանք արդեն պիտակավորված անձինք են, որոնց վրա կառավարական մարմինը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, սլաքներն է ուղղում՝ ակնհայտորեն չարաշահելով իր լիազորությունները։

Նույնիսկ «Մեդիագրագիտություն» բաժին են ստեղծել, որով քաղաքացիներին փորձում են դաս տալ, թե ինչպես հեռու մնալ կեղծ տեղեկատվության ազդեցությունից։ «Խայծ (bait) պարունակող վերնագրերը հաճախ ճշմարտությունը ներկայացնում են աղավաղված կամ ընդհանրապես կեղծված։ Այս առումով կարևոր է տարանջատել քլիքբեյթ նյութերը սովորական լրատվությունից»,- ուսուցանում է ՊՈԱԿ-ը infocheck.am-ում։ Միաժամանակ, չի նկատում «հեղափոխական» ֆեյքերի բանակը, որոնք իրենց զուգարանակոնքերի վրա նստած՝ ցածրաճաշակ ու հայհոյախառն տեսանյութեր են տեղադրում youtube-ում՝ սարսափազդու ձայնով ատելություն ու անհանդուրժողականություն սփռելով։ Նրանք հաճախ 100 հազարից անցնող դիտումներ ունեն, սակայն Հովհաննես Մովսիսյանի կայքը խաղաղ գոյակցում է նմանատիպ երևույթների հետ և չի փորձում մի թթու խոսք հնչեցնել նրանց հասցեին։ Ահա ինչու հանրությունը պարբերաբար կասկածներ է ունենում, որ այդ ֆեյքերը խրախուսվում և ֆինանսավորվում են ՀՀ կառավարության և մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից»: