«Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել է
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ խիտ, բայց «սեւ ամպեր» են կուտակվել ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկի՝ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխին, ով այդ ծառայությունը ղեկավարում է 2000 թվականից։
Հավելենք, որ Մնացականյանը նախորդ իշխանությունների այն սակավաթիվ կադրերից է, որին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անվերապահորեն ոչ միայն վստահում են, այլեւ հաճույքով հենց նրա ներկայացրած թվերն են մատուցում որպես «աննախադեպ հաջողություններ», որպեսզի կարողանան պահպանել «թավշյա կառավարության» վարկանիշը։
Կառավարության՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում մի քանի անգամ Մնացականյանի վերաբերյալ «դանոսներ» են հասցվել Փաշինյանին՝ ՎԿ նախագահին ներկայացնելով որպես անվստահելի եւ ոչ հավատարիմ գործիչ։
Սակայն, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, իշխանության վերնախավում ատամներով պահում են Ստեփան Էդուարդիչին, ավելին, նման խոսակցություններ տարածողներին կառավարությունում հասկացրել են, որ իրենց համար ուրիշ թիրախ փնտրեն, քանի որ Մնացականյանի փորձառությունը կառավարությանը պետք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ