ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչո՞ւ հենց Դուք հանդես եկաք այդ առաջարկով՝ որ ԱԺ նախագահն ԱԱԽ նիստերին մասնակցելու հնարավորություն ստանա՝ հարցրինք մերժված նախագծի հեղինակ Աննա Կարապետյանին։ «Հատուկ ընդգծվածություն չկար՝ խնդիրն առաջացել էր դեռ նախորդ տարվա փետրվարյան քննարկումներից, երբ խորհրդարանում քննարկվում էր ԱԱԽ-ին վերաբերող հարցը։
Այդ ժամանակ եկանք եզրակացության, որ անհնար է՝ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի ղեկավարը ներկայացված չլինի Ազգային անվտանգության խորհրդում»:
Նախագիծը համաձայնեցվա՞ծ էր վարչապետի հետ։ «Նախագիծը գրելիս, իհարկե, հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, այդ հարցը չենք քննարկել, սակայն, գիտեք, ընթացակարգով շրջանառվել է եւ ստացել կառավարության դրական կարծիքը»: 2-րդ անգամ բերելո՞ւ եք օրինագիծը։ «Այ, այդ մասին դեռ չեմ մտածել. հստակեցրի` ձեզ տեղյալ կպահեմ։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ նորից դնեմ շրջանառության մեջ»:
Կարո՞ղ ենք ասել, որ թիմը թերացավ այս հարցում։ «Չէի ասի, եթե հետեւել եք քննարկումներին, «Բարգավաճ Հայաստանից» ասում էին` օրինագծի ընդունումն անհրաժեշտ է, իհարկե, կողմ ենք քվեարկելու, սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ այդպես չվարվեցին։ Ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, քանզի այն նաեւ ազգային անվտանգության խնդիր է»:
ԲՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենք միանշանակ չեն ասել, որ կողմ են քվեարկելու, եւ վարվել են այնպես, ինչպես հարմար են գտել` ակնարկելով նախորդ օրվա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակումը» Գեւորգ Պետրոսյանի վրա․ «Թող հասկանան, որ մենք ԱԺ 2-րդ ուժն ենք, եւ իրենց այդ կարգի պահվածքը միշտ է հակահարվածի արժանանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ