Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես կփոխարինի Յուրի Ջավադյանը
«Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:
Իրավաբան.net-ը փորձել է կապ հաստատել Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուի, մամուլի հարցերի համակարգողի հետ, Հանրային խորհրդի նախագահի օգնականի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Այս պահին Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը Յուրի Ջավադյանն է, նա ծնվել է 1939 թվականին։
Հարցին, թե արդյո՞ք նրան զգուշացրել են ՀԽ նախագահի պաշտոնում որպես փոխարինող նշանակվելու մասին, Յուրի Ջավադյանն ասել է․ «Ինձ ոչ ոք ոչինչ չի զգուշացրել, իսկ վաղը գնալու եմ մարզ»։ Նա նաև նշել է, որ երբ Վազգեն Մանուկյանը գտնվել է արձակուրդում, նրա իսկ որոշմամբ ՀԽ նախագահին փոխարինել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ դոցենտ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ։
Հովհաննես Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է, որ իրեն ևս ոչինչ չի զգուշացվել նախագահի պաշտոնում փոխարինող նշանակվելու մասին։ «Հրաժարականն անսպասելի էր»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է Կառավարությանը:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ