2020-ին ՀՀ-ում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կարիքներին կհատկացվի մոտ 12,4 մլրդ դրամ
Որպեսզի Հայաստանը դառնա բարձրտեխնոլոգիական ռազմական արդյունաբերության ոլորտի արտահանող երկիր, 2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել մոտ 12,4 մլրդ դրամ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագծով եկող տարի ռազմական արդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 122 տոկոսով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Այդ միջոցների մի մասը, ինչպես նշեց նախարարը, կուղղվի գիտահետազոտական եւ հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը, քանի որ, Արշակյանի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել երկրի կարիքները անվտանգության ապահովման ոլորտում, եւ միջազգային շուկայում տեղական արտադրանքի իրացման եւ սպառման հնարավորությունների ձեւավորումը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ