Վարչապետի թիմակիցները դժգոհ են նրանից
«Իրատես»-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։ Մեր տեղեկություններով, իշխանական տարբեր թևերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։
Ավելին՝ շատերը գերադասում են լրատվամիջոցների հետ չխոսել, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց համոզմունքներին դեմ է։Այս ամենին գումարվում է և այն, որ այդ թևերի ներկայացուցիչները միմյանց հանդեպ գրեթե թշնամական վերաբերմունք ունեն, բանը հասել է այնտեղ, որ միմյանց կասկածում են նախկին իշխանությունների հետ կապի մեջ։ «Այսպես շարունակվելու դեպքում այսօր իսկ թիմում հազիվ վերահսկողությունը պահող Փաշինյանը կարող է այլևս ի զորու չլինել կառավարելու սեփական թիմակիցներին, որոնք և՛ դժգոհ են նրա քաղաքականությունից, և՛ պակաս գայթակղիչ առաջարկներ չեն ստանում նախկիններից»,- մանրամասնեց մեր աղբյուրը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ