Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Եթե մարդը ուտող է, ուտելու հոգեբանություն ունի, չեմ հավատա, որ պետբյուջեից էլ չի ուտում

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառամթերքի ամենահայտնի՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «պինցետով հեռացնելու», «պատերի տակ վնգստալու» արտահայտությունները մեկտեղվեցին 1-2 ոչ բարդ ստորադասական նախադասություններում։ Վարչապետն ասաց․«...ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին,հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարաները դուք կտեսնեք իրականության մեջ»: Ինչո՞ւ է վարչապետը չարաշահում այս արտահայտությունները, ինչ հոգեվիճակում է նա գտնվում նման բառակապակցություններ արտաբերերելիս։ Այս մասին «Հրապարակը» զրուցել է հոգեբան Միհրան Մադաթյանի հետ։

-Պարոն Մադաթյան, վարչապետի արտահայտություններին ծանոթ եք։ Ի՞նչ կասեք որպես հոգեբան։

-Եթե սլենգի՝ խոսակցական լեզվի մասին եք հարցնում, Նիկոլ Փաշինյանը խոսում է իր համար սովորական խոսակցական լեզվով։ Սա իր սովորական լեզուն է, ժողովրդական-խոսակցական լեզու է, որն այսօրվա դրությամբ հասկանալի է լայն մասսաներին։ Էդ մարդը կրթություն չունի, չի կարող այլ լեզվով խոսել։ Խոսում է այն լեզվով, որն իր համար հասանելի է։ Ինչ վերաբերում է էմոցիոնալ մասին, բնականաբար, կա էմոցիոնալ լյաբիլություն, գումարած՝ մոտիվացվածություն դեպի պոպուլիզմ։ Այսինքն՝ հենց այն խոսքերը, որոնք ինքը ժամանակին ասել էր և շատ լայն ընդունվել էին մասսաների կողմից, հիմա շարունակում է կրկնել, որպեսզի դուր գա ժողովրդին։ Խնդիր ունի դուր գալու։ Խրոնիկ խնդիր։ Սա է, կարծում եմ, իրավիճակը, իր ոչ ստաբիլ էմոցինոլ վիճակը, որովհետև Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ստաբիլ էմոցիոնալ վիճակ չենք տեսնում։Նման բան գոյություն չունի և չի էլ կարող լինել։

-Իսկ ոչ «ստաբիլ էմոցիոնալ ֆոն»-ը կլինիկական վիճա՞կ է, թե՞ ոչ։

- Կլինիկա՞ է, թե ոչ՝ երևի թե բժիշկները ուսումնասիրեն ու որոշակի եզրահանգման գան, բայց դա նորմալ վիճակ չէ, որովհետև մարդ արարածը պիտի ունենա, պիտի չէ՝ ունենում է ստաբիլ էմոցիոնալ ֆոն։ Պիտի կարողանա վերահսկել իրեն, նման պոռթկումներ չունենա։ Ընտանիքում ինչպե՞ս է, եթե ընտանիքի հայրը նման պոռթկում է ունենում, մենք դա համարում ենք բռնություն կնոջ նկատմամբ։Բնականաբար, սա ագրեսիայի արտահայտություն է, որը արտահայտում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել ամենաթողության էն վիճակը, որն այսօրվա դրությամբ ունի վարչապետը։ Քանի որ նախկինում հույս էլ չի ունեցել, որ այդ պաշտոնը կունանենա, այսօրվա դրությամբ իրեն թվում է, որ ինքն է «ասֆալտին փռող», «պատերին ծեփողը», եսիմ ինչ անողը։ Ընդհանրապես, եկեք հասկանանք մարդու որակը, որն ասֆալտին է փռում, մի անգամ էլ ասաց՝ պինցետով կհեռացնեմ։ Այս բոլորը նրա այլայլված երևակայության պտուղներն են և ագրեսիայի արտահայտում։Նորից եմ ասում՝ որևէ կիրթ մարդ իրեն թույլ չի տա նման արտահայտություններ անել։ Գոյություն ունեն օրենքներ, օրենքների շրջանակներում՝ որոշակի կարգավորումներ, որոնք ոչ ոք չի անվանել «ասֆալտին ծեփել» կամ «պինցետով հանել»։ Եվ, ի վերջո, մարդու իրավունքներով՝ որևէ մեկը որևէ մեկին ասֆալտին ծեփելու իրավունք չունի։ Իրավունք ունի ձերբակալելու, ուժ կիրառելու, եթե դիմացինը դիմադրություն է ցույց տալիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Բայց դու նախապես որտեղի՞ց գիտես, որ դիմադրություն է ցույց տալու, որ նախապես ուզում ես անօրինական բան բան անել մի մարդու նկատմամբ, որը միգուցե շատ խելոք հանձնվելու է՞։ Սա նաև շատ ցածր կրթական ցենզ ունեցող մարդու խոսակցություն է։

-Իսկ Փաշինյանի դեմքի արտահայտությունները Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ են։

-Դեմքի արտահայտությունները, ժեստիկուլյացիան, ֆրանսեներեն թարգմանության ժամանակ իր այդ՝ աչքերը քորելը, այս ամենը կրկին վկայում է այն մասին, ինչի մասին մենք տարիուկես է՝ ասում ենք։ Այս մարդը վարպետ ստախոս է և կարողանում է նորմալ ձևի ստել։ Պլյուս՝ ունի էմոցիոնալ լյաբիլ ֆոն և բավականին մեծ ագրեսիա, որն այսօր ակնհայտ արտահայտվում է։

-Փաշինյանը ուղիղ եթերներում նաև շատ է սիրում ուտել։ Դա ի՞նչ է, էլի՝ ժողովրդին մոտ լինելու ենթագիտակցական կամ գիտակցական նկրտումնե՞ր։

-Ես չգիտեմ՝ ինչ նկրտումներ ունի էդ մարդը, բայց ես գիտեմ, որ մենք անգիտակցաբար վարվում ենք այնպես, ինչպես մտածում ենք։ Էս մարդը ուտող ա․․․ էս մարդը, որն այսօր ընկել է կաթսայի մոտ և ամենայն արագությամբ սկսում է ուտել, նա ուտելու հոգեբանություն էլ ունի։ Եվ ես ոչ մի կերպ չեմ հավատա, որ էս մարդը չի ուտում պետբյուջեից կամ չի ուտում այլ տեղերից։ Որովհետև ուտողը ուտում է բոլոր տեղերից։ Ոչ չտես մարդը երբեք ռեստորանից սելֆի չի անում կամ չի նկարում իր ուտելիքը՝ որպես արարարողակարգ, որը պետք է ֆիքսել պատմության համար։ Էս մարդը հիմա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքն էլ է կարողանում քյալա ուտել և սա զուտ մարդկային մի վիճակ է, որը կապված է մարդու շատ թաքուն անկյունների հետ։ Բոլորս ենք ուտում, և բոլորս ուտում ենք տարբեր բաներ և համոզված եմ, որ շատ մարդիկ շատ տեղերում շատ ավելի համեղ բաներ են ուտում և կերել, բայց հանրությանը սեփականությունը չեն դարձրել; Ուտելը, լողանալը, զուգարան գնալը՝ սրանք կենսական անհրաժեշտության բաներ են և եթե ուտելն ու քյալան գցում են, ինչ ասեմ, կարող է և լողանալն էլ գցել։ Թող նկարի ու համացանց գցի իր զուգարանում նստելը։ Թե ինչպիսի զուգարանի վրա ու ինչ նրբությամբ է նստած։ Եթե համարում է, որ կենսական երևույթներով պետք է հպարտանալ։