Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերջին շրջանի ակտիվությունն առանձնակի հետաքրքրություն է առաջացրել, ու նրա մասին սկսել են հիշել պատմություններ, մասնավորապես, թե ինչպես է գինովցած ժամանակ սիրում լսել, երգել թուրքական երգեր:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորն, ի դեպ, չի հերքել, որ խնջույքների ժամանակ իսկապես թուրքերեն է երգում ու թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է: «Թուրքիայից լոլիկ են բերում, մարդկանց կերակրում, դա չեք ասում, բայց Պետրոսյան Գեւորգը միջոցառման ժամանակ թուրքական ա լսել կամ երգել, դա՞ են ասում:
Ես էլ ասեմ` իրենք հոգով են թուրք, ես լսում եմ ե՛ւ դասական երաժշտություն, ե՛ւ ժողովրդական երաժշտություն, եւ երգում եմ: Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն»,- ասել է պատգամավորը, որն, ի դեպ, ԱԺ ամբիոնից մշտապես ազգային արժեքներ ու ավանդույթներ է քարոզում: Ու, նրա կարծիքով, հենց դրա համար էլ հաճախ ինչ-որ շրջանակների կողմից թիրախավորվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...