Արա Վարդանյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանական խմբի բողոքի քննությունն այսօր ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ պաշտպանական խմբի բողոքի քննությունը նախկինում երկու անգամ հետաձգվել է, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել էր Երվանդ Վարոսյանը, դատախազների չներկայանալու պատճառով և նշանակվել էր երեկ, սկայան անավարտ էր մնացել։ Բողոքի քննությունը շարունակվեց այսօր ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Արա Վարդանյանի նկատմամբ որպես ընտրված խափանման միջոց գրավը ու նա կալանավորվեց։
Ավելի վաղ Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ Արա Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով, իբր յուրացման համար. «Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները»,-նշեց Երվանդ Վարոսյանը։
Վերջինս ընդգծում է, որ 1 տարի 3 ամիս խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման ընտրությունը պայմանավորում է Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեության հետ։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...