ԱՄՆ–ի հետ Հայաստանի ռազմավարական երկխոսությունն արդեն որոշակի արդյունքներ է տալիս.Փաշինյան
Այս տարի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է սկսել, այդ երկխոսությունը մեկնարկած է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռազմավարական երկխոսությունը նաև արդեն որոշակի արդյունքներ է տալիս։ Վերջերս ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է։ Սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը և քաղաքական և տնտեսական բնագավառում պիտի ընդլայնվի և ավելի կոնկրետ արտահայտություններ ունենա։ Հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու առումով մենք ունենք կարևոր ռեսուրս, որովհետև Միացյալ նահանգներում, այսօր, ըստ էության՝ մեր Սփյուռքի մի հսկայական հատվածն է, որոնք տնտեսական էական գործունեություն են ծավալում»,– ասել է նա։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...