Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով

Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով։ Կառավարության նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ասաց, որ ներկայացված նախագծի նպատակը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է՝ Արագածոտնի, Շիրակի ու Լոռու մարզի գյուղական բնակավայրերում։


Այդ ընտանիքների բնակարանային հարցը որոշվել է լուծել 2020 թվականին։ Վերոնշյալ ընտանիքները հարցումների արդյունքում նախընտրել են բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ Ըստ Ղուլարյանի՝ նախագծով նախատեսված է ԲԳՎ տրամադրել այդ ընտանիքներին, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից խնդրի լուծմանը կուղղվի 1 մլրդ 291 մլն 600 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցի համատեքստում մի քանի արձանագրում պետք է անել։ «Նախ եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա երկրաշարժից տուժած 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, այդ պարտավորությունը դե յուրե արձանագրված է։ Մենք քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծեինք մեր հայրենակիցների հարցը, նաև 2020 բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ վեց անգամ ավելացրել ենք։ Մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար։ Երբ քննարկվում էր 453 շահառուների հարցը, խորհրդակցության մասնակիցներից ոմանք պնդում էին, որ այս քաղաքացիների խնդիրը ԲԳՎ-ներով լուծել չի լինի, որովհետև հիմնականում գյուղական բնակավայրերում ապրող են։ Նրանք կնախընտրեն, որ շինարարության տարբերակով լուծենք։ Մենք որոշեցինք՝ եկեք իրենց հարցնենք, և արդյունքները սենսացիոն են, ըստ էության այդ քաղաքացիների ուղիղ կեսը ցանկություն է հայտնել, որպեսզի ԲԳՎ-ով ձեռք բերի բնակարան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արձանագրումն այն է, որ վերջին տարիներին աղետից տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելու տեմպը մոտավորապես եղել է տարեկան 40-45 ընտանիք։ Այս որոշմամբ կառավարությունն այդ տեմպն առնվազն 4-5 անգամ ավելացնում է, ասաց Փաշինյանը։ Եթե վերոնշյալ ընտանիքներն ապահովվում են ԲԳՎ-ներով, ապա ստացվում է, որ այս պահին 226 ընտանիքի նկատմամբ է կառավարության պարտավորությունը, և կա շանս, որ հաջորդ տարի կառավարությունն այս հարցը վերջնական կլուծի, ասաց Փաշինյանը։ Նա այս համատեքստում բարձրացրեց այդ ընտանիքների տնակների ապամոնտաժման հարցը։ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գումարը տրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու ու տնակը քանդելու դեպքում։

«Սա շատ կարևոր է, մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ տնակը վարձով էին տալիս, այդ երևույթը Գյումրիի զարգացմանը խոչընդոտող գործոն է»,- ասաց Փաշինյանը։