Կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը. նախարար
Զբոսաշրջության զարգացման հարցում Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին։
Նախարարի խոսքով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ավելի հաճախ բողոքներ եւ դժգոհություն են հայտնում տեսարժան վայրեր տանող ճանապարհների ոչ պատշաճ որակից։ «Այսինքն՝ ներդրումների մի մասը, որոնք մենք նախատեսել էինք իրականացնել 2020 թվականին, կգնան այդ թվում եւ այս խնդրի լուծմանը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ զբոսաշրջային տեսարժան վայրեր տանող ճանապարհները պետք է լրացվեն ճանապարհային նշաններով եւ բաներներով, որպեսզի խնայեն ժամանակը եւ հանրապետության հյուրերի նյարդերը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը