Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման եւ այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը:

2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ եւ մոտ 8 խ/մ վառելափայտ:


ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության պահաբաժնի անտառապահին եւ շահագործվում է մեկ այլ անձի կողմից:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի: Դրանից հետո պատրաստված փայտածուխը մեկ այլ անձի հետ լցրել են պարկերի մեջ:

Նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներով պարզվել է, որ երկրորդ փուլով փայտանյութը դուրս է բերվել բոլորովին այլ անձի անվամբ հաշվառված եւ առանց գրառումների տոմսի վրա, որը մասնաճյուղի անտառապահի կողմից արտադրամասը շահագործող անձին է հանձնվել միայն 2019թ. հոկտեմբերին, արտադրամասում փայտանյութի եւ փայտածուխի հայտնաբերումից եւ արձանագրումից հետո՝ ոստիկանություն ներկայացնելու համար:

Հետաքննության մարմինը համարել է, որ արտադրամասը շահագործող անձը թափուկ փայտանյութը ձեռք է բերել՝ օգտվելով ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ սահմանված վառելափայտի մթերման արտոնությունից՝ թափուկ վառելափայտի օգտագործման տոմսով, սակայն խախտել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման եւ բաց թողման կարգի պայմանները՝ համաձայն որոնց թափուկ փայտանյութը բացառապես տրամադրվում է բնակչին բնակարանը ջեռուցելու համար՝ ոչ արտադրական նպատակով, ինչը ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների տիրույթում է: Ելնելով դրանից՝ հետաքննիչի կողմից 2019թ. նոյեմբերի 4-ին կայացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ արտադրամասը շահագործած եւ անտառից փայտանյութը մթերած անձի գործողություններում ՀՀ քր. օր-ի 296-րդ եւ 216-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

Սակայն Տավուշի մարզի դատախազությունում նյութերի ուսումնասիրության եւ հետաքննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված դեպքով նյութերը նախապատրաստվել են թերի, չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ, իրավական գնահատականի չեն արժանացել պաշտոնատար անձ հանդիսացող անտառապահի գործողությունները:

Մինչդեռ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որոնք առերեւույթ վկայում են ոչ միայն իր ավտոմեքենան տրամադրելով անտառամասից ապօրինի այդ փայտանյութը դուրս բերելուն, այլ նաեւ երրորդ անձի անվամբ փայտանյութի օգտագործման տոմս տրամադրելով փայտանյութի ապօրինի դուրսբերումը թաքցնելուն անտառապահի անմիջական առնչության մասին:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Տավուշի մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալը, Տավուշի մարզի դատախազությունում հաստատվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի պահաբաժնի տարածքից վառելափայտի ապօրինի դուրսբերման համար կաշառք տալու եւ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերեւույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը:

Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: