Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել
«Դինգո» թիմի ֆեյսբուքյան էջը անանուն ստացված հաղորդագրություն էր տարածել և ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել կատարվածի վրա։
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր. «Էջին ստացել ենք անանուն նամակ հետևյալ նկարներով և բովանդակությամբ:
Երեկ ցերեկը, դպրոցի ժամին, Արարատյան Մասիվում 116 դպրոցի 6-րդ դասարանի պատուհանի տակ Մետալիկ գույնի BMW մակնիշի մեքենայի միջից կրակել են դպրոցի մոտ քնած 2 շներին՝ միջինից փոքր չափսի մայր շանը և նրա ձագին: Որոշ ժամանակ անց դպրոցի պահակը և զինղեկը շան դիերը գցել են աղբամանի մեջ:
Մենք արդեն հաղորդում ենք գրել ոստիկանություն և մեր էջով էլ կոչ ենք անում արագ ընթացք տալ գործին, մասնավորապես միչև աղբի դատարկվելը, քանի դեռ դիերը այնտեղ են, որպեսզի հնարավոր լինի փամփուշտները առանձնացնել:
Խնդրում ենք տարածել և հնարավորինս հանրայնացնել ինֆորմացիան:
Հ.Գ. միջինից փոքր շանն ու նրա ձագին սպանելը մեքենայի միջից որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ինքնապաշտպանություն»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Նոյեմբերի 13-ին ժամը 16.55-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 12-ին ժամը 11.30-ին Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» ավտոմեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շների:
ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի 33-ամյա բնակիչը, ով տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 22:00-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» տիպի հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր»:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...