Հայաստանում վերջին տարիներին զուտ ներդրումները ՀՆԱ-ի հանդեպ կազմել են 17-18 տոկոս. նախարար
Վերջին տարիներին զուտ ներդրումները Հայաստանում ՀՆԱ-ի հանդեպ կազմել են 17-18 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ներդրումները, նախարարի գնահատմամբ, միջնաժամկետ հեռանկարում պետք է հասնեն 23-25 տոկոսի, եւ դրանում իր ավանդը պետք է բերի ոչ միայն կառավարությունը, այլեւ մասնավոր հատվածը։ «Տնտեսությունը պետք է վերազինվի։ Մեր անցկացրած հետազոտությունները վկայում են, որ հիմնական խնդիրը Հայաստանի տնտեսության իրական հատվածում հին տեխնիկայի եւ սարքավորումների առկայությունն է։ Ըստ էության, դրանք տեխնիկապես եւ բարոյապես հնացել են եւ չեն համապատասխանում արդի պահանջներին»,- պարզաբանել է նախարարը՝ ավելացնելով, որ դրա հետ կապված՝ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ կնպաստի այն բանին, որպեսզի մասնավոր հատվածը ներդրումներ կատարի արտադրությունում եւ ժամանակակից սարքավորումների ներկրմանը, եւ ընդհանրապես մասնակցի հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...